հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում «օբշակ» ու «զոն նայող» այլևս չկան. Գեւորգյան

«Արմավիր» ՔԿՀ-ում «օբշակ» ու «զոն նայող» այլևս չկան. Գեւորգյան

«Արմավիր» ՔԿՀ-ում «օբշակ» ու «զոն նայող» հասկացություններ այլևս չկան: Այս մասին այսօր «Արմավիրի» ՔԿՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիր ՔԿՀ-ի պետ Գերասիմ Գեւորգյանը։

 «Չի լինի, քանի որ լուրջ բացատրական աշխատանքներ են տարվել։ Իրենք էլ պետք է հետեւանքների մասին գիտակցություն ունենան։ Այսինքն՝ օրենքը գործելու դեպքում՝ իրենք կրկին կդատվեն։ Իսկ այսօր բոլորն էլ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքներ»,-նշեց ՔԿՀ-ի պետը։

Նա ասաց, որ «զոն նայողները» հրաժարվել են իրենց կոչումից. «Իրենք իսկ հայտարարել են, որ «զոն նայող» չեն, իրենք են հրաժարվել այդ անունից»։

Գեւորգյանն անդրադարձավ նաև «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորմանը՝ կապված դատապարտյալների կողմից գումար հավաքելու և նրան փոխանցելու մեղադրանքի հետ: «Արմավիրի» պետն ասաց, որ Բաղդասարյանն իր աշխատանքային ընկերն է. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։ Նա վստահեցրեց նաև, որ իր ՔԿՀ-ում նման բան չկա:

  • Կիսվել: