չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արհամարհանք չէ նախարարի որոշմանը. Անդրանիկ Քոչարյանը՝ իր՝ խանութում դիմակ չկրելու մասին

Արհամարհանք չէ նախարարի որոշմանը. Անդրանիկ Քոչարյանը՝ իր՝ խանութում դիմակ չկրելու մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական» խմբակցության Անդրանիկ Քոչարյանին օրերս լուսանկարել էին խանութում` առանց պաշտպանիչ դիմակի: Օգտատերերը պատգամավորից հետաքրքրվել էին, թե ինչու դիմակ կրելիս չի եղել:

Քոչարյանն «Ազատության» եթերում նշեց, որ ինքը երկու անգամ արդեն պատվաստվել է, ընդ որում երկու պատվաստանյութով ամբողջական չափաքանակով: Ինքն էլ խորհուրդ է տալիս քաղաքացիներիս ևս պատվաստվել:

«Արհամարհանք չէ նախարարի որոշմանը, ես արել եմ իմ քայլը, արել եմ երկու անգամ, հիմա էլ խորհուրդ եմ տալիս` գնան ու պատվաստվեն, ոչ թե կեղծ թղթեր ձեռք բերեն», - ասաց նա:

 

 

 

  • Կիսվել: