շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արգավանդի կահույքի սրահների մոտակայքում մեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել

Արգավանդի կահույքի սրահների մոտակայքում մեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել

Օգոստոսի 23-ին, ժամը 05։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել։

Ինչպես InfoPort.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1958 թ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը

  • Կիսվել: