երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Արևիք» ազգային պարկում դեռ կան ծխացող օջախներ

«Արևիք» ազգային պարկում դեռ կան ծխացող օջախներ

Սեպտեմբերի 26-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: