երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արեգնազ Մանուկյանն առաջարկում է սահմանել Մարաղայի զոհերի հիշատակի օր

Արեգնազ Մանուկյանն առաջարկում է սահմանել Մարաղայի զոհերի հիշատակի օր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Տոների և հիշատակի մասին» օրենքում:

Մարաղան քաղաքատիպ ավան է Արցախի Մարտակերտի շրջանում, սահմանակից է Ադրբեջանի Թարթառի (Միրբաշիր) շրջանին: Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի տվյալների՝ ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանական ռազմական հանցագործության ժամանակ դաժանաբար խոշտանգվել ու զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։

Նախագծում հիշատակվում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ ողբերգությունից հետո ավան այցի մասին: Ըստ վերջինիս վկայակոչման՝ սպանված բնակիչների մարմիններն անդամահատված, այլանդակված և հրկիզված են եղել։ Բարոնուհի Քոքսը Մարաղան անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

 

  • Կիսվել: