ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում էական և լուրջ ներդրում է ունեցել, կարևոր է. վարչապետ

Արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում էական և լուրջ ներդրում է ունեցել, կարևոր է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում անդրադարձավ օրեր առաջ Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի և կնոջ` Մելինեի վերահուղարկավորման արարողությանը:

«Շատ հուզիչ միջոցառում էր, ՀՀ-ում էլ լայն արձագանք է գտել, Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակել է այն, հանրության շրջանում մեծ արձագանք է ստացել, հպարտության զգացում է և այն արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում շատ էական և լուրջ ներդրում է ունեցել, շատ կարևոր է»,- ասաց նա:

  • Կիսվել: