երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրական խաղաղություն ու ինքնիշխանությունը ՀՀ-ի, հայ ժողովրդի պաշտպանության և մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է. Հովհաննիսյան

Իրական խաղաղություն ու ինքնիշխանությունը ՀՀ-ի, հայ ժողովրդի պաշտպանության և մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է. Հովհաննիսյան

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Հանրապետության հրապարակում է, որտեղ մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած Համազգային շարժման հանրահավաքը։

Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանն իր զորակցությունը հայտնեց շարժմանը՝ միևնույն ժամանակ նշելով, որայս իշխանությունների մնալու պարագայում ավելի վատին է պետք սպասել։

«Մենք ոչ թե նշաձողն ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել։ Եթե այսպես շարունակվի, այս իշխանության միակողմանի զիջումներով չենք կարող ունենալ իրական խաղաղություն։

Նրանք կարող են անընդհատ կրկնել՝ խաղաղություն, ինքնիշխանություն՝ իրենց քայլերն արդարացնելու համար, բայց դա ծխածածկույթ է։ Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության միջոցով է և մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով»,-ասաց Հովհաննիսյանը։

 

  • Կիսվել: