երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպություններին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկման։
Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7055

Հանրային քննարկումը կկայանա մայիսի 15-ին՜ ժամը 15։00, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։

Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։

  • Կիսվել: