ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: