Արդարադատության նախարարը Աննա Հակոբյանի հետ իր հարաբերությունների մասին. բացառապես աշխատանքային են
Հայաստանի արդարադատության նախարարն ու վարչապետի կինը բացառապես աշխատանքային հարաբերություններ ունեն։ Այս մասին այսօր ասուլիսում ասել է ինքը՝ նախարար Սրբուհի Գալյանը։
Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ իր հարաբերությունների մասին հարցին՝ Գալյանը հավաստիացրել է, որ «հարաբերություններն աշխատանքային են»։
Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, եւ ինքը նրան ուղեկցել է։
«Բացառապես աշխատանքային հարաբերություններ են»,- կրկնել է Գալյանը։
Նշենք, որ ԶԼՄ-ների վարկածով՝ կանայք բարեկամական հարաբերությունների մեջ են