կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի և Հայաստանի դպրոցականներն այցելել են ԱԻՆ

Արցախի և Հայաստանի դպրոցականներն այցելել են ԱԻՆ

Արցախցի երեխաներն իրենց Հայաստանի ընկերների հետ այցելել են Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության իրականացմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Unicef-ը և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը նախորդ տարվա դեկտեմբերից համատեղ ծրագիր են իրականացնում, որը կրում է «Արցախից ժամանած երեխաների սոցիալական ինտեգրացիա» խորագիրը: 6-18 տարեկան 70-ից ավելի դպրոցականների համար արտթերապիայի, սպորտային խաղերի և աղետների ռիսկերի կառավարման դասընթացներ են անցկացվել:

ԱԻՆ մասնագետները երեխաներին ներկայացրել են ՃԿԱԿ-ի աշխատանքը, հիշեցրել այն գործողությունների հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ է անել երկրաշարժի դեպքում:

Նախատեսվում է, որ տարբեր ծրագրերի շրջանակում տարվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կայցելեն մի քանի հարյուր դպրոցականներ՝ ճանաչողական նպատակով:  

  • Կիսվել: