երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախցի երիտասարդները փակել են Կարմիր Խաչի մուտքը՝ աշխատակիցներին թույլ չտալով մտնել ներս

Արցախցի երիտասարդները փակել են Կարմիր Խաչի մուտքը՝ աշխատակիցներին թույլ չտալով մտնել ներս

Արցախցի ուսանողներն այսօր՝ օգոստոսի 3-ին, կրկին հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։

Նրանք փակել են Կարմիր Խաչի մուտքը և չեն թողնում աշխատակիցներին մտնել ներս։

Ակցիան տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա` Վերա Խաչատրյանի գլխավորությամբ, ով պահանջում է որևէ տեղեկություն տալ իր հոր մասին։

Ոստիկանները փորձում են բանակցությունների միջոցով երիտասարդներին համոզել բացել մուտքը։ 

«Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,– հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ Վերա Խաչատրյանը Կարմիր խաչից պահանջել էր, որպեսզի ապահովեն տեսազանգով կապ իր հոր հետ, ինչը չի իրականացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

 

  • Կիսվել: