շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մասիսում ընթանում է արցախցի 140 երեխաների մկրտության արարողությունը. այն շարունակական է լինելու

Մասիսում ընթանում է արցախցի 140 երեխաների մկրտության արարողությունը. այն շարունակական է լինելու

Օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, այսօր՝ նոյեմբերի 14-ին Մասիս համայնքի եկեղեցիներում կատարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողություններ։

Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացել է իր կնքահոր հետ։

Արցախահայերի մկրտության արարողությունները կկրեն շարունակական բնույթ։

  • Կիսվել: