երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես՝  Հայաստանի կառավարման համակարգին, արտաքին քաղաքականությանը, զբոսաշրջության զարգացման միտումներին, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: 

Հյուրերը եղել են Կառավարության նիստերի դահլիճում, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում, ընդունելությունների փոքր սրահում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում,  Կառավարական 1-ին տան թանգարանում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

  • Կիսվել: