երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Առավոտ»-ի յութուբյան ալիքը վերականգնվել է

«Առավոտ»-ի յութուբյան ալիքը վերականգնվել է

«Առավոտ»-ի յութուբյան ալիքը, որտեղ Հայաստանի մեծահարուստ հեղափոխականների մասին պատմող տեսանյութի անոնսն էր հրապարակվել, վերականգնվել է։ Այս մասին հայտնել է «Առավոտ»-ի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը։

«Տեղեկացնեմ, որ Արթուր Պապյանի եւ Cyberhub-ի թիմի շնորհիվ (ինչի համար մեկ անգամ եւս շնորհակալություն ենք հայտնում) «Առավոտի» յութուբյան ալիքն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի ստույգ՝ տեսանյութերը տեղափոխվել են այլ հաշվի վրա, եւ տեղափոխման պատճառով հերթականությունը բավական խախտված է։ Սակայն կարեւորն այն է, որ խնդիրը լուծված է, արխիվը՝ պահպանված։ Շարունակում ենք աշխատել»,- գրել է նա

  • Կիսվել: