երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արարատում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված ամուսիններից կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Արարատում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված ամուսիններից կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Արարատում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված ամուսիններից կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Հունվարի 31-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոհար Գ.-ն։ 

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տափերական գյուղի վարչական տարածքում հունվարի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև վարորդի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն է։ Վերջինը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են։

  • Կիսվել: