կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արարատում բախվել են «Nissan»-ն  ու «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Արարատում բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի փողոցում՝ «Մագնիս» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Ջոնիկ Նազարյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 31-ամյա Արման Արզոյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Սարգիս Պետրոսյանը օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
 

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: