կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով

Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի գագաթին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով բարձրադիր գոտիները ամբողջությամբ պատվել են ձյան շերտով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

 Թուրքական մի շարք լրատվամիջոցներ լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ Արարատ լեռն ամբողջությամբ ծածկված է ձյունով։

  • Կիսվել: