կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 18-ի ցերեկը սպասվում է, 19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: