ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արամ Շատախցյանը ընդգրկվել է Forbes-ի՝ մինչեւ 30 տարեկան հաջողակ երիտասարդների ցուցակում

Արամ Շատախցյանը ընդգրկվել է Forbes-ի՝ մինչեւ 30 տարեկան հաջողակ երիտասարդների ցուցակում

Կալիֆոռնիայում բնակվող Արամ Շատախցյանը ընդգրկվել է Forbes-ի՝ մինչեւ 30 տարեկան երիտասարդների ցուցակում, որոնք հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում:

Շատախցյանը ձեռներեցության եւ տեխնոլոգիաների ոլորտի ամենահաջողակ երիտասարդներից է: 29-ամյա գործարարը CodeSignal հարթակի համահիմնադիրն է, որի նպատակն է տեխնիկական եւ տեխնոլոգիական տաղանդների որոնումը, զարգացումը եւ խթանումը:

Հարթակը, որը Շատախցյանը հիմնադրել է Տիգրան Սլոյանի հետ միասին, ներդրողներից 12.5 մլն դոլար է ներգրավել:

  • Կիսվել: