Արամ Առաջինը Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդից տեղեկացել է հայ համայնքի վիճակի մասին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայքներում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
Հաղորդվում է, որ Արամ Առաջինը նախօրեին դժվարությամբ կապ է հաստատել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի և հայ համայնքի պատասխանատուների հետ, տեղեկացել, որ հայ համայնքը Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով վնասներ չի կրել։