Առաջին ընթերցմամբ ընդունվեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրինագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը:
Նախագծին կողմ քվեարկեց 108 պատգամավոր:
Նշենք, որ օրենքների նախագծերի ընդունման նպատակն է կարգավորել կինեմատոգրաֆիայի ոլորտը։ Մասնավորապես, նախագծերի ընդունումը պայմանավորված է ֆիլմարտադրության, կինովարձույթի, ցուցադրության, կինոփառատոներում և կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և մի շարք այլ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:


