Առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից
Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն, իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությունից։
Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից:
Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը։


