հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 600-ի

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 600-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահերի թիվը հասել է 600-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Մայիսի 15-ից մինչ օրս երկրի արևելյան Իտուրի, Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներում վիրուսով վարակվել է 1759 մարդ։ Տվյալները ներկայացվել են կառավարության՝ հուլիսի 8-ի երեկոյան հրապարակած զեկույցում։

Մահացության ցուցանիշը 34,1 տոկոս է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկողության տակ է գտնվում 750 հիվանդ։

 

  • Կիսվել: