ՀԾԿՀ նախագահը Ժնևում ներկայացրել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորումները
Այս օրերին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցում են Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին (WSIS FORUM 2026)։WSIS Forum-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցությանմիջազգայինմիությունը (ITU)՝ՄԱԿ-իհովանու ներքո:
Leaders TalkX-ը հարթակ է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու թվային տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներն ու լավագույն փորձը՝ հանուն կայուն զարգացման։
Ֆորումի շրջանակում ՀԾԿՀ պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի և Ռումինիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը, խթանելու մասնագիտական փորձի փոխանակումը և զարգացնելու գործընկերային կապերը։
WSIS Forum-ը համախմբում է ավելի քան 170 երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ տեղեկատվական հասարակության զարգացման, թվային փոխակերպման և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։


