երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու քննության համար կսահմանվեն պարզեցված ընթացակարգեր

Առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու քննության համար կսահմանվեն պարզեցված ընթացակարգեր

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 11 ձեռնպահ ձայներ:

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է հենց առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին: Օրենքը նախատեսում էր, որ այդ դեպքում քաղաքացիներն ունեն պարտականություն կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: