շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Առաջիկայում Մոսկվայից Երևան թռիչք չի նախատեսվում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Առաջիկայում Մոսկվայից Երևան թռիչք չի նախատեսվում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։

«Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։

Նշենք, որ հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։

Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։

Նշենք նաև, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Երևան թռիչք չի նախատեսվում։

Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին»,- հայտնում են դեսպանությունից։

  • Կիսվել: