երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև, լեռնային գոտիներում՝ ձյուն. ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև, լեռնային գոտիներում՝ ձյուն. ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ին, արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված, կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին՝ ժամը 6։00-7։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Մարտի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-6 մ/վ, մարտի 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 27-ին՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Երևանում մարտի 26-ի և 30-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: