հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Առաջարկելու ենք կառավարությանը որոշումը չեղարկել, կամ նույնը թողնել. Նարեկ Զեյնալյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասին

Առաջարկելու ենք կառավարությանը որոշումը չեղարկել, կամ նույնը թողնել. Նարեկ Զեյնալյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չի բացառում, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացը չեղարկվի։

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահը, դեռ մեկ ամիս առաջ որոշակի հարցադրումներով դիմել էին Առողջապահության նախարարություն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման հետ կապված: Ըստ նրա, հարցրել էին՝ արդյոք կատարվել է արդյունավետության, ծախսարդյունավետության գնահատում, միավորման արդյունքում կանխատեսել են, թե ինչ արդյունքներ են ակնկալում:

«Պատասխանն ստացել ենք այսօր առավոտյան, որտեղ նշված է, որ որևէ վերլուծություն չի իրականացվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ փաստ է, որ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացման»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Պատգամավորը հայտնեց, որ քննարկման արդյունքները, բոլոր կողմերի տեսակետները կամփոփեն, կկազմեն արձանագրություն և  իրենց տեսակետը կուղարկենք կառավարություն: Ըստ նրա, առաջարկելու են կամ կառավարության որոշումը չեղարկել, կամ նույնը թողնել:

  • Կիսվել: