չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչի մոտ բախվել են  BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

  • Կիսվել: