ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Արագածոտնի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել:   Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանի:  

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:   Ոստիկանությունը պարզում է տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացիների ինքնությունը:   

  • Կիսվել: