երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արագածոտնի մարզում 03-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. 4 վիրավորներից 2–ը մանկահասակներ են

Արագածոտնի մարզում 03-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. 4 վիրավորներից 2–ը մանկահասակներ են

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Գևորգ Հ.-ն իր վարած «ВАЗ 21033» մակնիշի 36 PF 580 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Հ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ Անահիտ Դ.-ն, 4-ամյա Սերժիկ Դ.-ն , 2-ամսական Սամվել Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Անահիտ Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Հ.-ն, Սերժիկ և Սամվել Դ.-երը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

  • Կիսվել: