շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Արագածոտնում ներկայացվել են Կառավարության կողմից հաստատված գյուղոլորտի պետական աջակցության և սուբսիդավորման ծրագրերը

Արագածոտնում ներկայացվել են Կառավարության կողմից հաստատված գյուղոլորտի պետական աջակցության և սուբսիդավորման ծրագրերը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում քննարկվել են մարզի գյուղոլորտին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել են մարզպետի աշխատակազմից։

«Հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության ներկայացուցիչները, համայնքապետեր, համայնքների գյուղոլորտի պատասխանատուներ։ Միլադա Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց քննարկվող հարցերի կարևորությունը և խոսքը տրամադրեց Տաթևիկ Սարգսյանին։

Նախարարի տեղակալն անդրադարձավ ՀՀ Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության և սուբսիդավորման ծրագրերին՝ առանձնահատուկ կանգ առնելով 2026 թ․ կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառմանը, որն արդեն մեկ ամիս է՝ գործում է։

Նշվեց, որ սույն ծրագրով սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որը սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։

Տաթևիկ Սարգսյանն ընդգծեց, որ գործընթացը շահառուների համար առավելագույնս պարզեցված է, և մարզի ֆերմերներին հորդորեց ակտիվություն ցուցաբերել։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում, ի թիվս տասնյակ հարցերի, քննարկվեցին գյուղատնտեսական այլ պետական ծրագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: