շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արաբկիրում քաղաքաշինական խոշոր նախագծերի մեկնարկ կտրվի․ Երևանի քաղաքապետարան

Արաբկիրում քաղաքաշինական խոշոր նախագծերի մեկնարկ կտրվի․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանը և Ստեփան Մաչյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ուղեկցությամբ շրջել են Արաբկիրի այն հատվածներում, որտեղ առաջիկայում տրվելու է քաղաքաշինական խոշոր նախագծերի մեկնարկը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մամիկոնյանց-Խաչատրյան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն արդեն նախապատրաստական փուլում են. աշխատանքները կսկսվեն մարտ-ապրիլ ամիսներին։

 

նկար

Առաջիկայում կհայտարարվի նաև Կոմիտասի պողոտայից դեպի Հայ-ռուսական սլավոնական համալսարան տանող ճեմուղու շինարարության մրցույթը:

Նախագծի իրականացմամբ աղբատեղիի վերածված և հակասանիտարական վիճակում գտնվող նախկին գնացքի գծերի փոխարեն Արաբկիրը կունենա նոր ճեմուղի, որը կստեղծի բոլորովին նոր միաջավայր:

 

նկար

  • Կիսվել: