ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արաբկիրի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտել

Արաբկիրի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Հրաչյա Քոչարի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում պարզվեց, որ Նոյակետ գյուղի 33-ամյա բնակիչը գողացել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նոր Խարբերդի 50-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Իսկ Խաչփար գյուղի 59-ամյա բնակչի մոտ ծալովի դանակ կար:

«Լեքսուսի» հայելիները հայտնաբերվել են: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 33-ամյա տղամարդը էլի է հայելիներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: