ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
«Ես սպառնալի՞ք եմ այս երկերի համար, սպառնալիքը նստած է կառավարությունում». Միքայել Սրբազան

«Ես սպառնալի՞ք եմ այս երկերի համար, սպառնալիքը նստած է կառավարությունում». Միքայել Սրբազան

«Այս իշխանությունը չարիքի իշխանություն է, նրանցից բարի բան սպասել հնարավոր չէ։ Սրանք պատրաստ են ամենավատից էլ վատ քայլերի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը քաղաքացիների հետ երթով քայլում է դեպի Երևան՝ ներկայանլու Քննչական կոմիտե։

«Ես հայրենիքի մարդ եմ, ինձ համար միշտ հայրենիքն ու պետականությունն ավելի կարևոր են եղել, քան այն փսլնքոտ լակոտների համար, որոնք ինձ հայհոյում են։ Ես այս երկրի ու պետության համար աշխատած մարդ եմ։ Իմ ամբողջ կյանքում պետությունից բացի այլ բանի համար չեմ աշխատել։ Հասել եմ այն տարիքին, որ պիտի ծերությունս վայելեմ, բայց այս փսլնքոտներն ինձ դարձցրել են այս երկրի համար սպառնալիք։ Ես սպառնալի՞ք եմ այս երկերի համար, սպառնալիքը նստած է կառավարությունում։ Ես ասել եմ, որ նրանք չարիք են, ԱԱԾ–ն էլ պիտի այս չարիքը վերացնի, չի կատարում, թո՛ղ չկատարի, երկիրն էլ գնա կործանման, բայց ես չեմ լինի մեղավորը։ Հիմա ուզում են ասեն, որ իբր ես քաղաքացիների հետևում թաքնվել եմ, թո՛ղ երեկ գային մեկուսի տանեին։ Նպատակը շոու անելն ու եկեղեցուն, իբրև թե բացահայտ ստորացնելը»,–ասաց Սրբազանը։

Նշենք, որ հարյուրավոր քաղաքացիներ Միքայել Սրբազանի հետ երթով քայլում են դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։ Քաղաքացիները «Սրբազան» վանկարկումներով են ուղեկցում Միքայել Սրբազանին։

  • Կիսվել: