ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի Հարավային Կովկասի համար․ Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի Հարավային Կովկասի համար․ Ամիրբեկով

Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա հերթական անգամ նշել է, թե իբր ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մեխանիզմները խոչընդոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

Ամիրբեկովն ընդգծել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, նշել, թե այն արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։

  • Կիսվել: