հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արա Եղոյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

Արա Եղոյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Եղոյանը  նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

  • Կիսվել: