չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արա Աբրահամյանը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին

Արա Աբրահամյանը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «МосАрмИнфо»-ի եթերում ասել է ՌՀՄ նախագահը:

«ՀՀ ամեն քաղաքացի պետք է լինի Հայաստանում և տա իր քվեն, եկել է ժամանակը, երբ մենք գտնվում ենք անդունդում: Ես գնալու եմ Հայաստան և ակտիվ մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին, ես ինձ զգում եմ մեղավոր, որովհետև ես չեմ պայքարել և չեմ ասել ճիշտը ու հարցրել՝ ով է դա, և որտեղից է նա եկել: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ ամեն ոք իր տեղում երջանիկ լինի»,- ասաց Արա Աբրահամյանը:

Աբրահամյանը հայտարարել է, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունի քաղաքական ուժերի հետ և առաջիկայում բոլոր մանրամասները կներկայացնի, այդ թվում` ծրագիրն ու ֆինանսավորման աղբյուրները: 

Վերջինիս խոսքով` այս ծրագրի իրականացման պարագայում ՀՀ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով դրական փոփոխություններ կզգան:

Նա նաև կոչ է արել կայանալիք ընտրություններին չքվեարկել Փաշինյանի օգտին:

  • Կիսվել: