Արա Աբրահամյանն ու Դմիտրի Պեսկովը քննարկել են տեղեկատվական ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՌԴ Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի պետական ազգային քաղաքականության տեղեկատվական ուղեկցման հանձնաժողովի նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը:
Զրույցի ընթացքում քննարկվել են ազգամիջյան հարաբերությունների ոլորտում պետական տեղեկատվական քաղաքականության իրականացման շրջանակներում նախագծերի իրականացման շուրջ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: