երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ապօրինի ծառահատում՝ «Լոռի» հանգստյան տան շրջակայքում (տեսանյութ)

Ապօրինի ծառահատում՝ «Լոռի» հանգստյան տան շրջակայքում (տեսանյութ)

Ապրիլի 29-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգեցին Վանաձորի 33-ամյա մի բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է` վառելափայտը պատկանում է Վահագնաձոր գյուղի 50-ամյա մի բնակչի, որն ապրիլի 28-ին գյուղի վարչական տարածքի «Լոռի» հանգստյան տան շրջակայքից բենզասղոցով ապօրինի հատել էր մեկ ծառ:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

https://www.youtube.com/watch?v=pdzpmdNy-P4&feature=emb_logo
  • Կիսվել: