շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցության մեծացման համար. Էրդողանը քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցության մեծացման համար. Էրդողանը քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ երեկոյան Ստամբուլի նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, քննարկել է իր երկրի արտաքին քաղաքականությունը: Այս մասին հայնում է almasdarnews.com թերթը:

Ըստ թուրքական աղբյուրների, հանդիպումը կայացել է «արտաքին քաղաքականության գնահատման համար», որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես Սիրիայում, Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ուղիները:

Թուրքիայի նախագահն իր խոսքում ասել է. «Անկարան վճռականորեն կշարունակի քայլեր ձեռնարկել իր ազդեցությունը մեծացնելու, իր շահերը պաշտպանելու և արտաքին քաղաքականության մեջ իր հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես դա տեղի է ունենում բոլոր ոլորտներում ՝ դիվանագիտության և երկխոսության միջոցով»:

  • Կիսվել: