Լեռնագնացների խումբը վատ եղանակի պատճառով մնացել է Էլբրուսում. կան զոհեր
Ռուսաստանի ԱԻՆ-ի Կաբարդինո-Բալկարիայի վարչության հաղորդմամբ՝ Էլբրուս լեռան վրա փրկարարական խումբ է ուղարկվել՝ օգնություն ցուցաբերելու 5100 մետր բարձրության վրա դժվար իրավիճակում հայտնված վեց ալպինիստների։
Օգնության ազդանշանը ստացվել է հուլիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:21-ին։ Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի ԱԻՆ Էլբրուսի բարձրալեռնային որոնողափրկարարական ջոկատի ութ փրկարարներ։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Նշվում է, որ շաբաթ օրը զբոսաշրջային երթուղիներում գրանցված է եղել 130 խումբ՝ ընդհանուր 1077 մասնակիցներով։



