ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Անկախությունը մեր ազգային ինքնության, ազատության և ինքնիշխանության խորհրդանիշն է. Արսեն Թորոսյան

Անկախությունը մեր ազգային ինքնության, ազատության և ինքնիշխանության խորհրդանիշն է. Արսեն Թորոսյան

«Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը՝ մեր ժողովրդի պատմության ամենավեհ ու նշանակալի իրադարձություններից մեկը։ Անկախությունը մեր ազգային ինքնության, ազատության և ինքնիշխանության խորհրդանիշն է»:

Այս մասին իր ուղերձում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.

«Մեր տարածարջանում և աշխարհում վերջին տարիներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները առաջացնում են նոր մարտահրավերներ։ Այս իրադրությունը մեզ հիշեցնում է, որ մեր անկախության և ինքնիշխանության պահպանումը և ուժեղացումը առաջնահերթ նշանակություն ունեն։ Այժմ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել, միավորել մեր ջանքերը և կանգնել մեր երկրի հարատև անկախությունը երաշխավորելու համար։

Անկախությունը և ինքնիշխանությունը մեր ամենամեծ արժեքներն են, որոնք պետք է պահպանենք և փոխանցենք գալիք սերունդներին։ Մեր միասնականությամբ և վճռականությամբ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել մեր հայրենիքի խաղաղությունն ու բարգավաճումը։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ։ Թող Հայաստանի Հանրապետությունը միշտ լինի խաղաղ, ինքնիշխան և առաջընթացի ճանապարհին»։

  • Կիսվել: