Անկախության 30-ամյակի միջոցառմանը հնչելու է դասական երաժշտություն․ հրավառություն նախատեսված չէ
Սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ին մեկնարկելիք Անկախության 30-ամյակի միջոցառմանը Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, ինչպես նաեւ կլինեն նոր կատարումներ: Միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։
Նշենք, որ կառավարության «գուներանգ տոնխկատարություն» անցկացնելու գաղափարը միամշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Փլեշ-մոբ է սկսվել՝ պահանջով չեղարկել միջոցառումները, որին մասնակցում են նաև զոհված զինծառայողների հարազատները։