ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է. Փայլանն այցելել էր հազար ու մեկ եկեղեցիների քաղաք

Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է. Փայլանն այցելել էր հազար ու մեկ եկեղեցիների քաղաք

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Նա իր այցելության մասին գրել է Ֆեյսբուքում, ինչպես նաև լուսանկարներ է տեղադրել:

Փայլանը, մասնավորապես, նշել է.

«Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է…

Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի։
Սահմանը 26 տարի է՝ փակ է: Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պետք է լինի Անի քաղաքի համար»:

  • Կիսվել: