Անիի պատմական կամրջի՝ Թուրքիայի հետ համատեղ վերականգնումը զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար. Ռուբինյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Անիի կամրջի հայ-թուրքական համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։
Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է և, սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»:


