ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան

Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան

Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայիններ հեռախոսների շուկան ամենաստվերայինն է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է: Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է և շարունակում իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումը հետևյալն է՝ ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, ՀՀ-ի տարածքում չի աշխատելու»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով լուծումներին՝ Փաշինյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ լուծումների պետք է գնալ, բայց դա չի նշանակում, որ վերահսկողական գործառույթները չպետք է իրականացվեն:

«Ակնհայտ է, որ այդ հարցում ռադիկալ և քաղաքակիրթ լուծումներ են անհրաժեշտ: Անհատների դեպքում, կարծում եմ, որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետև կլինի կարգավորում, ու անհատական օգտագործման համար մարդիկ կկարողանան հեռախոս ներմուծել: 2027 թվականի հունվարի 1-ից պետք է որոշումը ուժի մեջ մտնի»,- ասել է նա:

  • Կիսվել: