երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի աշխատասենյակ, նա ստիպված է եղել ինքնապաշտպանվել․ ինչ է կատարվել

Ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի աշխատասենյակ, նա ստիպված է եղել ինքնապաշտպանվել․ ինչ է կատարվել

Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը․

«Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում:
Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:
 
Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի:
 
Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»:

  • Կիսվել: