ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Անցյալ տարի վերաբնակեցման ռուսական ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ՌԴ է մեկնել 3 807 մարդ

Անցյալ տարի վերաբնակեցման ռուսական ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ՌԴ է մեկնել 3 807 մարդ

Ռուսական News.ru կայքը հրապարակել է ՌԴ ՆԳՆ տվյալները, որոնց համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում «Հայրենակիցների կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի» շրջանակներում Ռուսաստան է տեղափոխվել 59 500 մարդ:

Նշվում է, որ ամենամեծ թվով մարդիկ Ռուսաստան են ժամանել Ղազախստանից (32 594), Տաջիկստանից (6 312), Մոլդովայից (5 988), Ուզբեկստանից (4 671) և Հայաստանից (3 807):

Ինչպես հաղորդվում է՝ արտասահմանից Ռուսաստան վերադարձող հայրենակիցներից շատերը բնակեցվել են Նովոսիբիրսկի, Չելյաբինսկի և Տուլսկի մարզերում: Հայրենակից են համարվում այն քաղաքացիները, որոնք կարող են փաստաթղթերով ապացուցել իրենց մշակութային, հոգևոր և քաղաքացիական բարեկամությունը ՌԴ-ի հետ: Նրանք պետական աջակցություն են ստանում տեղափոխվելու և Ռուսաստանում բնակվելու համար, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգ են անցնում:  

  • Կիսվել: